Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ենոք Պողոսյանը Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 55 OD 575 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ն. Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ այստեղ: