Իմ գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ. Վարդան Հարությունյան


Իմ գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ. Վարդան Հարությունյան
Մայիս 27 12:11 2017

Ոչ միայն հարկայինում, այլև ընդհանուր համակարգում կրճատումներ են լինում: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Դիտարկմանը, թե հաստիքներն ուռճացվա՞ծ էին, կրճատումները դրա՞ համար են լինում, Հարությունյանն ասել է. «Ուղղակի վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ անել: Դա ոչ թե կախված է նրա հետ, որ նախկինում ուռճացված է եղել, նման բան չկա, ուղղակի ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչը համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ասում են, որ Ձեր կադրերին եք բերում ՊԵԿ համակարգ, Հարությունյանն արձագանքել է, որ այդ տեղեկությունները չեն հապատասխանում իրականությանը. «Որովհետև իմ գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ, բայց նման բան չեղավ, իրականում չկա նման աշխատակից»:

 

 



loading...