Տիմատին անվճար համերգ կտա Հանրապետության հրապարակում (տեսանյութ)


Տիմատին անվճար համերգ կտա Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Մայիս 27 11:43 2017

Ռուսաստանյան հայտնի ռեփեր Տիմատիի երևանյան չեղարկված համերգն, այնուամենայնիվ, կկայանա. այս մասին ռեփերը հայտնել է Instagram-ի իր էջում:

«Ցավոք, մայիսի 12-ին տեխնիկական խնդիրների պատճառով իմ երևանյան համերգը չկայացավ: Ես խոստացել էի վերադառնալ: Քանի որ միշտ կատարում եմ խոստումներս, ես կվերադառնամ Երևան: Հունիսի 8-ին, ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում կկայանա իմ մեծ համերգը: Մուտքն ազատ է լինելու, եկեք բոլորդ, կանչեք ձեր ընկերներին, մենք կանենք ամեն ինչ, որ այդ օրը հիշարժան դառնա»,- հրապարակած տեսանյութում ասել է Տիմատին: