«Առավոտ». Մինչեւ նոյեմբեր սահմանային իրավիճակը դեռ էլի կշիկանա. Ի՞նչ է հասկացնում Մոսկվան Երեւանին


«Առավոտ». Մինչեւ նոյեմբեր սահմանային իրավիճակը դեռ էլի կշիկանա. Ի՞նչ է հասկացնում Մոսկվան Երեւանին
Մայիս 27 10:15 2017

«Առավոտ» թերթը գրում է. «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը մտահոգված է, որ մինչեւ նոյեմբեր սահմանին իրավիճակը կշիկանա, քանի որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հասկացնել, թե Եվրամիության հետ ոչինչ մի արա։ Մինչդեռ նախատեսված է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիրը ստորագրվելու է նոյեմբերին։

Սաֆարյանը նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն էլ են, ըստ էության, ազդեցությունը կորցնում, դրա վկայությունն է այն, որ երեկ կրկին սահմանին զոհ ենք ունեցել. «Այն, որ շաբաթներ առաջ եւ վերջին արյունոտ դեպքից հետո Ռուսաստանը կրկին մատակարարեց Ադրբեջանին սպառազինություն, որ դեմոնստրատիվ ցուցադրում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացում, սրանք զուտ անուղղակի քայլեր են Հայաստանին հասկացնելու, որ ԵՄ-ի հետ ոչինչ մի արա։ Հենց այս պատճառով էլ մինչեւ նոյեմբեր դեռ իրավիճակն էլի կշիկանա»,-ասել է նա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում