10 Նշան, որ դիմացինդ ստում է


10 Նշան, որ դիմացինդ ստում է
Հունվար 20 21:13 2017

Ստում են բոլորը՝ բանկի աշխատողները, երեխաները և ծնողները, հանցագործները և ոստիկանները, իսկ ամենաշատy ստում են պաշտոնյաները, կարելի է ասել, որ դա նրանց աշխատանքի անբաժան մի մասն է: Այս հավաքածուի մեջ կարող եք գտնել ստախոսների վարքագծի մի քանի հատկանիշներ:

1. Հայացք հատակին կամ ուղիղ աչքերիդ մեջ
Եթե անհատը ստում է, նա խուսափում է նայել աչքերիդ մեջ՝ իրեն չմատնելու համար: Սակայն ոմանք հակառակ այս ամենի նայում են ուղիղ աչքերիդ մեջ և ստում, ավելի ճշմարիտ երևալու համար:

2. Անիմաստ խոսակցության ձգձգում էլ ավելի անիմաստ երկար արտահայտություններով
Ստախոսները խուսափում են կարճ, ուղիղ արտահայտություններից: Որքան հնարավոր է երկարեցնում են խոսակցությունը, որ ընթացքում ավելի իրենց սուտը հաստատող տարբերակներ գտնեն:

3. Դիրքեր և ժեստեր
Մարմնի լեզուն շատ ավելի ճշմարտախոս է, քան խոսքը: Եթե մարդը շատ հաստատուն է խոսում, սակայն ընթացքում պարբերաբար դիպչում է դեմքին, կամ պտտվում է աթոռի վրա, խաղում է ձեռքերի հետ, լավ կլինի ստուգել նրա խոսքերի ճշմարտացիությունը:

4. Ավելորդ մանրամասներ
Շատ հաճախ նրանք պատմության մեջ հիշատակում են տվյալ պահին չվերաբերող ավելորդ մանրամասներ, որն էլ պետք է հուշի ձեզ, որ նա փորձում է կոծկել ինչ – որ բան:
5. «Ամենալավ պաշտպանությունը հարձակումն է»
Նա վիրավորվում է ձեր անվստահությունից, մոտակա մի քանի րոպեն կփորձի հաստատել իր անմեղությունը և թեման փոխել: Ճշմարտությունն ասող անձը կարիք չունի անհանգստանալու:

6. Անհամապատասխանություններ տարբեր տարբերակներով
Ստախոսները հաճախ գունավոր նկարագրում են իրենց պատմությունը՝ զերծ մնալով պատմության բուն թեմայից:

7. Աչքերի խաղը
Եթե հարցը տալուց անմիջապես հետո ձեզ պատասխանող անձը նայում է վերև, հետո ձախ դա հաստատում է նրա ստելու փաստը: Կարող եք համոզված լինել, որ նա փորձում է որևէ բան հիշել և հորինել իրեն հարմար տարբերակը: Եթե ձեր զրուցակիցը տեսողության հետ խնդիրներ չունի, կարող եք համոզված լինել, որ նա ստում է:

8. Քրտինքի հոտ
Ավելի ստույգ, եթե ձեր զրուցակիցը խոսակցության ընթացքում քրտնում է, ապա հավանաբար նա ձեզ որևէ հարցում ստում է: Զրուցակիցը կարող է նաև կարմրել և կակազել, դա փաստում է նրա շատ էմոցիոնալ լինելու կամ ստախոս լինելու մասին:

9. Ակնթարթային ծամածռություններ
Եթե ցանկանում ես մարդուն «բռնել» սուտ խոսելիս, ապա պետք է ուշադիր հետևես նրա դիմախաղին: Դա կարող է լինել ծամածռված ժպիտ, չափից ավելի լուրջ դեմքի արտահայտություն…
Որպես կանոն այս ծամածռությունները տևում են մի քանի վայրկյան:

10. Խոստովանության անիմաստ կրկնություն
Պատմությունն արդեն պատմել է, բայց հասկանում է, որ չեք հավատում իրեն… Սկսում է նորից պատմել այդ ամենը ավելի ընդգծված և գույներով կամ մի փոքր փոփոխված…