6 խնդիր, որոնք բանանն ավելի լավ լավ կլուծի, քան դեղամիջոցները


6 խնդիր, որոնք բանանն ավելի լավ լավ կլուծի, քան դեղամիջոցները
Մայիս 26 23:00 2017

Բանանը միրգ է, որը պետք է լինի բոլորի սննդակարգում։ Դրանք հարուստ են բնական շաքարներով, բջջանյութով, որոնք օրգանիզմին էներգիա են հաղորդում։ Բացի այդ, դրանք օգնում են լուծել բազմաթիվ առողջական խնդիրներ։

Շատերը չգիտեն, որ բանանը կարող է փոխարինել դեղամիջոցներին։ Հիպերտոնիա՝ բազմաթիվ մարդիկ, ովքեր հիպերտոնիայով են տառապում, կալիումի խնդիր ունեն։ Իսկ ահա աղը նրանց օրգանիզմում չափազանց շատ է։ Կալիումը հավաքում է օրգանիզմի աղն ու հանում այնտեղից։ Իսկ բանանը, ինչպես հայտնի է, կալիումի մեծ աղբյուր է։

Սթրես՝ բանանը համարվում է լավագույն «հակադեպրեսանտ» միրգը։ Դրանում առկա վիտամիններն օգնում են նվազեցնել սթրեսն ու հանգստացնել։

Տեսողության խնդիրներ՝ բանանը А վիտամին է պարունակում, որն անչափ կարեւոր է տեսողության համար։

Աղիքային խնդիրներ՝ բանանը պեկտին է պարունակում, որը հեռացնում է մարմնից ծանր մետաղներն ու թույները։ Բանանը հրաշալի կերպով բարելավում է մարսողությունը, նվազեցնում գազերը։

Դաշտանադադար՝ B6-ի շնորհիվ բանանը նկատելիորեն նվազեցնում է դաշտանադադարի առաջացրած խնդիրները։

Ավելորդ քաշ՝ բանանը նվազեցնում է ախորժակն ու օգնում նիհարել։



loading...