1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ի՞նչ է փոխվել Լեւոն Տեր- Պետրոսյանի կյանքում

Առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը կմտնի նախընտրական պայքարի մեջ: Այս մասին օրերս հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջովին պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ. նա է գլխավորելու ՀԱԿ ցուցակը»,- ասել էր Զուրաբյանը: Armday.am-ը ներկայացնում է Լեւոն Տեր- Պետրոսյանի ավելի վաղ քաղաքականությունից դուրս գալու պատճառները: Եվ այսպես 2015 թվականի դեկտեմբերի 25: Առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: Տեր- Պետրոսյանն այն պայմանավորել էր իր պատկառելի տարիքով:

«Ուրեմն ի՞նչ, Դուք չե՞ք առաջադրվելու», - «Չորրորդ ինքնիշխանության» լրագրողի այս հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է. - «Ո՛չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերեւս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է։ Հետեւաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»։ Այս հայտարարությունից մեկ տարի անց խորհրդարանում ձեւավորվեց ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակ: ԱԺ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ եւ Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչները գրեթե ամեն օր նիստ էին հրավիրում, խորհրդակցություններ իրականացնում, որոշում իշխանափոխության օր ու ժամ: Ավելի ուշ իրադարձությունները զարգացման այլ ընթացք ստացան: ՀՅԴ-ն լքեց ոչ իշխանական ուժերին, եւ քառյակը դարձավ եռյակ: Դրանից հետո հանդիպումներ ունեցան այդ ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը եւ Ժառանգության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք միասին նաեւ Ազատության հրապարակում մի շարք հանրահավաքներ իրականացրեցին, իսկ 2015 թվականի փետրվարին նախատեսված էր եռյակի հերթական հանրահավաքը, սակայն փետրվարի 12-ին ելույթով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, ով խիստ քննադատության ենթարկեց Գագիկ Ծառուկյանին: Սարգսյանի ելույթից հետո Ծառուկյանը լքեց քաղաքականությանը: Դրանից հետո ասպարեզից հեռացավ նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը:

Անցնող երկու տարիների ընթացքում առաջին նախագահը գրեթե չէր խառնվում ներքաղաքական զարգացումներին, չհաշված, որ մերթընմերթ հարցազրույցներով եւ հայտարարություններով էր հանդես գալիս: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցավ նաեւ Սարգսյան- Տեր- Պետրոսյան հանդիպումը: Այսքանով ՀԱԿ առաջնորդի քաղաքական գործունեությունը ավարտվեց: Աստիճանաբար մարեց նաեւ Տեր- Պետրոսյանի՝ 2008 թվականի ընդդիմության լիդեր լինելու մասին բարձրաձայնումները: Հիմա ՀԱԿ առաջնորդը դարձյալ քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացնում: Դժվար է ասել, թե ինչ է փոխվել առաջին նախագահի կյանքում, եւ կամ ինչով է պայմանավորված նրա հայտարարությունը:

Նշենք, որ Լեւոն Զուրաբյանի՝ Տեր- Պետրոսյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունն անելուց հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են սկսվել: Տեր- Պետրոսյանի կողմնակիցները ակտիվորեն ողջունում են առաջին նախագահի որոշումը, հնչում են նաեւ քննադատություններ, իսկ իշխանական թեւի ներկայացուցիչները դեռեւս չեզոք են:

Փայլակ Ֆահրադյան

loading...
Պատգամավորի օգնականը ինքնասպան է եղել դստեր գ... Բուլղարիայում ընտրատեղամասային հանձնաժողովի ղ... Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային հ... Վե՛րջ տանք ընտրակեղծիքներին. տեսանյութ «Հաց բերողին սպանել են». միջադեպ Գյումրիում՝ ... Շիրակի մարզում նախատեսվում է 41 միլիոն դոլարի... Մաշտոցի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. կ... Սերժ Սարգսյանը կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշի... Ճապոնիայում գրեթե 300 հազար հավ են ոչնչացրել ... 11 բան, որ տղամարդիկ կցանկանային ասել կանանց Մարզանքներ աչքերի համար Ալբանիայում Թրամփի անունով փողոց է անվանակոչվ... 7 բան, որ պետք է գաղտնի պահել Մի քանի նշան, որ կախվածություն ունես բջջային ... Մխիթարյանը 2 անգամ ավելի թանկ է Ղազախստանի ամ... Իսպանուհին իր այգում 3-աչքանի անհայտ էակ է հ... «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ներկայացնում է... Հյուսիսային Կորեան խոստացել է հարձակման դեպքո... Ինչպես փափկեցնել կրունկները Դատախազությունն ուսումնասիրելու է դպրոցների ո... Ֆիլիպինների խանութներից մեկում տղամարդը նռնակ... Շքեղ Mercedes AMG S63՝ Mansory-ից. ներկայացվե... Մոսուլում փլված շենքի տակից ավելի քան 60 զոհի... Ինչպե՞ս հաղթահարել այն ցավը, երբ սիրածդ մարդը... Իրանը հայտարարել է ամերիկյան 15 ընկերությունն...