Համացանցում հայտնվել է iPhone 8-ի թողարկման ժամկետը


Համացանցում հայտնվել է iPhone 8-ի թողարկման ժամկետը
Մայիս 26 20:32 2017

Բլոգեր Բենջամին Գեսկինը, ով հայտնի է սմարթֆոնների մասին լուրերի վաղ տարածմամբ, հայտնել է նոր iPhone-ի շնորհանդեսի և վաճառքի հանման ժամկետը: Այդ մասին տեղեկացնում է Apple Insider-ը:

Գեսկինի խոսքերով iPhone 8-ը կներկայացվի 2017 թվականի սեպտեմբերի 17-ին, իսկ վաճառքի կհանվի արդեն սեպտեմբերի 25-ից: Այդ տեղեկությունը, Գեսկինի խոսքով, ուղարկված է Apple-ի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին:

Ղեկավարությունը նշել է, որ այդ ժամկետները մոտավոր բնույթ ունեն և կարող են փոխվել ելնելով արտաքին հանգամանքներից: