ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը խնդրել է գլխավոր դատախազին իրեն զրկել անձեռնմխելիությունից. Armtimes.com


ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը խնդրել է գլխավոր դատախազին իրեն զրկել անձեռնմխելիությունից. Armtimes.com
Հունվար 20 20:56 2017

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին խնդրելով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային Ժողով, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիությունը խոչընդոտ չհանդիսանա իր վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմանը։ Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Պատգամավորի դիմումին ի պատասխան հայտնվել է, որ նախաքննության մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման առումով կաշկանդված չէ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքով, իսկ անձեռնմխելիությունից պատգամավորին զրկելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե քրեական գործով ձեռք բերվի որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն։ Ներկա պահին նման անհարժեշտություն չկա»,- փոխանցել են դատախազությունից: