Կրիշտիանու Ռոնալդոն լուսանկար է հրապարակել ընկերուհու հետ. ասեկոսեների համաձայն՝ վերջինս հղի է (լուսանկարներ)


Կրիշտիանու Ռոնալդոն լուսանկար է հրապարակել ընկերուհու հետ. ասեկոսեների համաձայն՝ վերջինս հղի է (լուսանկարներ)
Մայիս 26 17:11 2017

Կրիշտիանուն սոցիալական ցանցերում ներբեռնել է լուսանկար Ջորջինայի հետ, որը ակտիվ քննարկվել է երկրպագուների և հետևորդների շրջանում:

Լուսանկարը մի քանի ժամվա ընթացքում ստացել է ավելի քան 3 միլիոն հավանում: Թեև հետևորդներին առավել հետաքրքրում է լուսանկարում խորհրդավոր դիրքը՝ Ռոնալդոի ձեռքը դրված է Ջորջինայի փորին, որը փոքր-ինչ կլորացած է թվում:

Հարաբերությունների մասին առանձնապես չխոսելով` Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկարով ամեն ինչ ասաց իր և մոդելի հարաբերությունների մասին:

32-ամյա Կրիշտիանու Ռոնալդոն սիրավեպ է սկսել իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ անցյալ տարվա նոյեմբերից: Որոշ ժամանակ անց զույգը Ռոնալդոյի որդու հետ ներկայացել է ՖԻՖԱ-ի ֆուտբոլային մրցանակաբաշխությանը, որտեղ ֆուտբոլիստը ճանաչվել է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն հանդիպել է Ջորջինային Փարիզում՝ փակ երեկույթի ժամանակ, որտեղ Ջորջինան հրավիրված է եղել որպես մոդել:



loading...