Մելանիա Թրամփի զգեստը նմանեցրել են Ջոն Քենեդիի կնոջ զգեստին


Մելանիա Թրամփի զգեստը նմանեցրել են Ջոն Քենեդիի կնոջ զգեստին
Հունվար 20 20:37 2017

ԱՄՆ ապագա առաջին տիկին Մելանիա Թրամփին ամուսնու երդմնակալության օրը զգեստ ընտրելիս ոգեշնչել է Ժակլին Քենեդիի կերպարը:

Այս համեմատականը կատարել է Elle պարբերականը` նկատի ունենալով, որ Դոնալդ Թրամփի կինն այսօր ներկայացել է Ralph Lauren-ի բաց կապույտ զգեստով, որի դիզայնը նման է այն հանդերձին, որով Ջոն Քենեդիի կինը ներկայացել էր ամուսնու երդմնակալության արարողությանը 1961 թվականին:

ԶԼՄ-ները ենթադրում էին, որ Մելանիան այսօր ներկայանալու է Ralph Lauren-ի զգեստով, քանի որ այդ դիզայների հանդերձներից կրել է Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում: