«ԵԱՏՄ-ի բոլոր երկրները զգալի տնտեսական աճ են արձանագրել այս տարվա սկզբին». Տիգրան Սարգսյան


«ԵԱՏՄ-ի բոլոր երկրները զգալի տնտեսական աճ են արձանագրել այս տարվա սկզբին». Տիգրան Սարգսյան
Մայիս 26 15:31 2017

Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության վիճակը, ԵԱՏՀ-ի գործունեության հիմնական ուղղությունները եւ դրան բիզնեսի մասնակցության հնարավորություններն են մայիսի 25-ին քննարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ «Գործարար Ռուսաստան» գլխավոր եւ տարածաշրջանային խորհուրդների անդամների հանդիպմանը: Այդ մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունում:

Ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, 2017 թվականի սկզբին ԵԱՏՄ-ում 2014 թվականից ի վեր առաջին անգամ տնտեսական աճ են արձանագրել բոլոր հինգ երկրները: 2017 թվականի հունվար-մարտին Միության պետությունների արտաքին առեւտրի ծավալն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 29,6 տոկոսով: Փոխադարձ առեւտրի աճը կազմել է 31,1 տոկոս: «Մեծանում Է ԵԱՏՄ-ի գծով գործընկեր երկրներից ներդրումներ կատարող ընկերությունների թիվը,-ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Աճում են տնտեսության իրական հատվածը, բեռնափոխադրումների եւ ուղեւորաշրջանառության ծավալները: Մինչեւ 2019 թվականը հանձնաժողովի կանխատեսումը կայուն նպաստավոր է»:

Միայն 2016-2017 թվականներին ԵԱՏՄ-ի երկրները պայմանավորվել են ներքին շուկայում 60 խոչընդոտների վերացման մասին: Սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել էլեկտրաԷներգիայի, նավթի, գազի, տրանսպորտի ոլորտներում: Համատեղ նախագծեր են ստեղծվում տիեզերքի, հաստոցաշինության, գյուղատնտեսության նոր տեխնոլոգիաների ոլորտներում: Գործարկվել է դեղամիջոցների եւ բժշկական արտադրանքի ընդհանուր շուկան: Բարեփոխված է մաքսային օրենսդրությունը, ապրանքների տեղաշարժի նկատմամբ հսկողության նախագիծ է մշակվում, սահմանվում Է դրանց մակնշում:

Ակտիվորեն առաջ է մղվում միջազգային օրակարգը: Փոխվարչապետների ուշադրության կենտրոնում է Միության թվային օրակարգը: Այս ամենը դրականորեն է ազդում ձեռնարկչական կլիմայի վրա:

Տիգրան Սարգսյանը ձեռնարկատերերին տեղեկացրել է բիզնես-հանրակցության հետ հանձնաժողովի փոխգործակցության ձեւչափերի մասին: Աշխատում Է ԵԱՏՄ-ի Գործարար խորհուրդը, որի մեջ մտնում են մասնակից բոլոր երկրների բիզնես-ասոցիացիաները: Դրա խնդիրն է՝ կոնսոլիդացված դիրքորոշում ձեւավորել միութենական որոշումների նախագծերի շուրջ եւ նախաձեռնություններ առաջադրել:

ԵԱՏՀ-ի եւ բիզնեսի գործակցության եւս մեկ ձեւաչափ է կոնսուլտատիվ կոմիտեներն ու աշխատանքային խմբերը, որտեղ մշակվում են փաստաթղթերի նախագծերը:
Հանձնաժողովն ապահովում է որոշումների նախագծերի հանրային քննարկումը, որին կարող է մասնակցել Միության երկրների բիզնես-հանրակցության ցանկացած ներկայացուցիչ: 2016 թվականին հաշվի Է առնվել ստացված դիտողությունների ու առաջարկությունների ընդհանուր թվի մոտավորապես 80 տոկոսը:
Ձեռնարկատերերը ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների վերաբերյալ կարող են հայտարարել եւ դրա վերացմանն ուղղված աշխատանքին հետեւել ԵԱՏՀ-ի հատուկ կայքում:

«Խոչընդոտների վերացումը, բացառումների ու սահմանափակումների կրճատումը ԵԱՏՀ-ի գործունեության հանգուցային ուղղությունն է,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:-Միայն 2016 թվականին Միության մարմինների կողմից ընդունված բոլոր որոշումների թվի առնվազն 30 տոկոսը նպատակամղված է խոչընդոտների վերացմանը եւ Միության ներքին շուկայի գործառման բարելավմանը: Այսօրվա դրությամբ բացահայտված են 185 տարբեր խոչընդոտներ, եւ երկրները պայմանավորվել են, որ արդեն մոտ ժամանակներս կվերացնեն դրանց մեկ երրորդը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հանձնաժողովի գործունեության գերակա ուղղություններից մեկը համարել է թվային օրակարգի իրագործումը: «Կյանքն արագորեն փոխվում է եւ, ակնհայտ Է, որ ժամանակակից ընդհանուր շուկաներն անկարելի է ձեւավորել առանց թվայնացման,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:-Անցյալ տարվա դեկտեմբերին նախագահները հայտարարություն են ընդունել այն մասին, որ մենք պետք է ԵԱՏՄ-ի ընդհանուր թվային օրակարգ ձեւավորենք: Ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ: Մենք պետք է մինչեւ այս տարվա նոյեմբեր կառավարությունների ղեկավարներին ներկայացնե նք Միության թվային տրանսֆորմացիայի իրականացման ծրագիր: Այստեղ եւս մենք պատրաստ ենք երկխոսել բիզնեսի հետ, որովհետեւ մեր հիմնական մոտեցումը միտված է օրակարգի ձեւավորմանը պետական-մասնավոր գործընկերության հիման վրա»: