Երեկ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով մահացած` 13-ամյա Համլետ Սարգսյանը կարատեիստ էր, Հայաստանի այկիկենդո ֆեդերացիայի սան:
Armday.am-ի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը հայտնեց, որ Համլետին իր որդու պես է վերաբերվել, նա իր լավագույն սաներից էր, 3 տարեկանից հաճախել է կարատեի և այդ մարզաձևում բազմաթիվ հաջողություններ արձանագրել:
Ըստ Աթանեսյանի՝ Համլետը 12 անգամ Հայաստանի բացարձակ չեմպիոն է եղել, Եվրոպայի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության 4-րդ մրցանակակիր:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան մայիսի 25-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարները Armday.am-ին է տրամադրել Դավիթ Աթանեսյանը: