Սարդ՝ «Կիլիկիա» գարեջրի շշում. (լուսանկարներ)


Սարդ՝ «Կիլիկիա» գարեջրի շշում. (լուսանկարներ)
Հունվար 20 20:10 2017

Armday.am-ին իր ընթերցողներից մեկը ուղարկել է լուսանկարներ, որտեղ հստակ երեւում է, որ «Կիլիկիա» գարեջրի փակված շշում առկա է սարդ: Ընթերցողը հայտնել է, որ գարեջուրը գնել է այսօր Երեւանում գործող խանութներից մեկում:
Մենք հետեւողական կլինենք ընկերությունից պարզելու համար, թե ինչպես է սարդը հայտնվել գարեջրի շշում:
Նշենք, որ «Կիլիկիա» գարեջրի ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Պիվի Հակոբին»: