Օբաման հրաժեշտ է տվել իր թվիթերյան հետևորդներին


Օբաման հրաժեշտ է տվել իր թվիթերյան հետևորդներին
Հունվար 20 20:04 2017

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժեշտ է տվել Twitter-ի @POTUS էջի իր հետևորդներին: Էջը շուտով կանցնի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ձեզ ծառայելը մեծ պատիվ է եղել ինձ համար: Դուք ինձ ավելի լավն եք դարձրել որպես առաջնորդ և որպես մարդ: Ես կանգ չեմ առնի: Ես ձեզ հետ կլինեմ որպես քաղաքացի` ոգեշնչված ճշմարտությամբ, արդարությամբ, հումորով և սիրով լի ձեր ձայներով», - գրել է Օբաման:

Նա նաև խնդրել է ամերիկացիներին չկորցնել իրենց հավատը:

«Եվ խնդրում եմ ձեզ հավատալ որևէ բան փոխելու ոչ թե իմ, այլ ձեր կարողությանը: Ես հավատում եմ փոփոխություններին, քանի որ հավատում եմ ձեզ», - ասել է նա իր հրաժեշտի գրառման մեջ:



loading...