Լուկաշենկոն ռուսական նավթի այլընտրանք է փնտրում


Լուկաշենկոն ռուսական նավթի այլընտրանք է փնտրում
Հունվար 20 19:24 2017

Բելառուսը պետք է փոխհատուցի ռուսական նավթի մատակարարումների կրճատումը՝ այլ երկրներից վառելիք գնելու հաշվին։ Ինչպես հաղորդում է «Բելտա» բելառուսական գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Աղետ չկա, սակայն Ռուսաստանի Դաշնության կողմից նավթի մատակարարումների կրճատումը պետք է փոխհատուցվի այլընտրանքային տարբերակներով»,-ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ այդ հարցերը բաձրացվել են դեռևս 2016թ․ վերջին, նույնիսկ իրագործվել են այլընտրանքային որոշ տարբերակներ։

Լուկաշենկոն փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյին հրահանգել է զեկուցել՝ ինչ վիճակ է տիրում նավթագազային ոլորտում և ինչպես է կառավարությունը պատրաստվում ապահովել վառելիքի մատակարարումները։