Ինչպես է Հերերան Մխիթարյանից պահանջում գնալ տուգանային հրապարակ, որից հետո Հենրիխը գրավում է դարպասը (տեսանյութ)


Ինչպես է Հերերան Մխիթարյանից պահանջում գնալ տուգանային հրապարակ, որից հետո Հենրիխը գրավում է դարպասը (տեսանյութ)
Մայիս 25 12:20 2017

Հենրիխ Մխիթարյանն անկյունայինների խաղարկման ժամանակ սովորաբար դիրքավորվում է տուգանային հրապարակի մատույցներում, սակայն երեկ նա գոլ խփեց հենց դարպասային հրապարակից: Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է Անդեր Հերերան Մխիթարյանին պահանջում գնալ տուգանային հրապարակ, ինչի արդյունքում էլ ծնվեց գոլը: Մխիթարյանը ևս VivaroNews.am-ին տված հարցազրույցում նշեց, որ այդ դիրքային փոփոխությունն արդյունք էր այն բանի, որ նա դեղին քարտ ուներ ու այդ գոտում մնալն իր համար ռիսկային կլիներ: