Իբրահիմովիչը վիրահատված ոտքը դրել է Եվրոպայի լիգայի գավաթի մեջ (լուսանկար)


Իբրահիմովիչը վիրահատված ոտքը դրել է Եվրոպայի լիգայի գավաթի մեջ (լուսանկար)
Մայիս 25 15:26 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անգլիական թիմի հաղթանակը Եվրոպայի լիգայի եզրափակիչում նշել է՝ վիրահատված ոտքը գավաթի մեջ մտցնելով: Ինստագրամում հրապարակած լուսանկարը ֆուտբոլիստը գրառել է՝ «Համար 33»: Հավանաբար, Իբրահիմովիչը նկատի ունի կարիերայի ընթացքում նվաճած 33 տիտղոսները:

Հիշեցնենք, որ հարձակվողը ծնկահոդի վնասվածքի պատճառով այս տարի չի կարողանա դուրս գալ խաղադաշտ:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է Ամստերդամի «Այաքսին»: