«Մխիթարյանի հպումը հեքիաթային էր». Հարգրիվսը՝ Մխիթարյանի գոլի մասին


«Մխիթարյանի հպումը հեքիաթային էր». Հարգրիվսը՝ Մխիթարյանի գոլի մասին
Մայիս 25 14:21 2017

Եվրոպական պարբերականները շարունակում են խոսել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Եվրոպա լիգայում տարած հաղթանակի և Մխիթարյանի հրաշալի գոլի մասին:

BT Sport –ը զրուցել է մանչեսթերյան ակումբի նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվսի հետ:

Հարգրիվսը նշել է, որ Մխիթարյանի գոլն անչափ գեղեցիկ էր և շատ կարևոր: Ըստ նախկին ֆուտբոլիստի՝ մանչեսթերյան ակումբին հենց նման որոշում և նման պահ էր պետք՝ հանդիպման ինտրիգը վերջնականապես սպանելու համար:

«Սա Մխիթարյանի ադամանդն էր: Մխիթարյանը շատ է հրաշալի գոլեր խփում, բայց սա ամենալավն էր: Մխիթարյանի հպումը հեքիաթային էր: Կարծես նա գիտեր, թե որտեղ է գտնվում գնդակը, և ինչպես է պետք հարվածել»,- նշել է Հարգրիվսը: