«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 38 միլիոն ֆունտ կստանա Եվրոպայի լիգայում հաղթելու համար


«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 38 միլիոն ֆունտ կստանա Եվրոպայի լիգայում հաղթելու համար
Մայիս 25 13:25 2017

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում հաղթելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ընդհանուր առմամբ կստանան 38 միլիոն ֆունտ: Այս մասին գրում է The Times-ը:

Եվրոպայի լիգայում հաղթելու կապակցությամբ «Յունայթեդ»-ի այն ֆուտբոլիստները, ովքեր 20 հազար ֆունտից ավելի աշխատավարձ են ստանում հավելյալ 25 տոկոս պարգևավճար կստանան: Այդ ամենին գումարած՝ ֆուտբոլիստները 1 միլիոն ֆունտ կստանան ՈՒԵՖԱ-ի կողմից:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակիչում: