Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-­ի համար. ակումբի անդրադարձը


Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-­ի համար. ակումբի անդրադարձը
Մայիս 25 12:10 2017

Եվրոպայի լիգայի եզրափակչում հոլանդական «Այաքս»-­ի դեմ խաղում խփած գոլով Հենրիխ Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-­ի համար: Այս մասին գրում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

Ստոկհոլմում կայացած եզրափակչի ժամանակ անկյունայինի խաղարկումից հետո խփած գնդակով Մխիթարյանը դարձավ ակումբի պատմության մեջ միակը, ով մեկ մրցաշրջանի ժամանակ «կարմիր սատանաների» համար գոլ խփեց հինգ տարբեր խաղերում:

Խաղից հետո նա շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին՝ նշելով, որ առանց նրանց չէր կարող գոլերի հեղինակ դառնալ:

«Ես իսկապես ուրախ եմ, որ այսօր՝ եզրափակչում գոլի հեղինակ դարձա, քանի որ բոլորը շարունակ ասում էին՝ դու գոլ ես խփելու եզրափակչում: Վերջին խաղից հետո ես ամեն օր երազում էի գոլ խփել եզրափակչում: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին: Ես շատ երջանիկ եմ»,­-նշել է նա:

Ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ ակումբի պատմության ընթացքում ինչպես Մխիթարյանը, այնպես էլ Քրիստիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին գոլի հեղինակ են դարձել եզրափակչում՝ Մխիթարյանի համեմատ, սակայն, գոլ խփելով մրցաշրջանի չորս խաղում:



loading...