Այս գավաթը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին, բոլոր հայերին. Հենրիխ Մխիթարյան


Այս գավաթը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին, բոլոր հայերին. Հենրիխ Մխիթարյան
Մայիս 25 09:29 2017

Եվրոպայի լիգայի նորընծա գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան գրառումով մեկնաբանել է հաղթանակը Ստոկհոլմում:

«Չափազանց ուրախ եմ այս հաղթանակին: Այս գավաթը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին, բոլոր հայերին»,- գրել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հիմնական ժամանակում 2:0 հաշվով հաղթել է Ամստերդամի «Այաքսին»: Գոլերը խփել են ֆրանսիացի Պոլ Պոգբան եւ Հենրիխ Մխիթարյանը: