Գյումրու «Շիրակ»­ը դարձավ Հայաստանի գավաթակիր


Գյումրու «Շիրակ»­ը դարձավ Հայաստանի գավաթակիր
Մայիս 24 21:55 2017

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց Գյումրու «Շիրակ»­ը: «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում գյումրեցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ»­ի դարպասը: «Շիրակ»­ի կազմում գոլերը խփեցին Վահան Բիչախչյանը և դուբլի հեղինակ դարձավ Կիրիան Նվաբուեզեն: Գյումրում «Շիրակ»­ը իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: