Մոսկվան դրական կգնահատի Աստանայում Սիրիայի հարցով հանդիպումը․ Պեսկով


Մոսկվան դրական կգնահատի Աստանայում Սիրիայի հարցով հանդիպումը․ Պեսկով
Հունվար 20 18:10 2017

Մոսկվան դրական կգնահատի Աստանայում Սիրիայի հարցով հանդիպումը, եթե նույնիսկ այն ուղղակի օգնի բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այստեղ կարևոր է երկխոսության վերսկսումը։ Որոշ դադար է առաջացել ժնի գործընթացում, որն էլ հիմնական բանակցային ձևաչափն է։ Եթե Աստանան կօգնի բանակցային ձևաչափի արագացմանն ու վերսկսմանը, դա արդեն դրական շարժ կլինի»,-հայտարարել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ «Սիրիայի կարգավորման հարցում ցանկացած երկխոսություն, ցանկացած դեպքում և (տարբեր կողմերի) մեկ վայրում գտնվելն արդեն դրական է»։