Կենդանակերպի նշանների մոգական ունակությունները


Կենդանակերպի նշանների մոգական ունակությունները
Մայիս 24 22:00 2017

Յուրաքանչյուր մարդ չէ, որ ծնվում է պայծառատեսության ընդունակություններով: Սակայն աստղագուշակները պնդում են, որ կենդանակերպի յուրաքանչյուր նշան օժտված է որոշակի հնարավորություններով, որոնք կյանքի ընթացքում կարող են զարգանալ: Ինչպիսի մոգական ընդունակություններով է օժտված կենդանակերպի Ձեր նշանը:


Խոյերը օժտված են յուրահատուկ հոտառությամբ: Նրանք կարող են զգալ վտանգը և միշտ հետևում են իրենց զգացողություններին: Օժտված լինելով լավ ինտուիցիայով` նրանք հաճախ հայտնվում են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զբաղվում են օկուլտական գիտություններով, ապա նրանք պետք է շատ զգույշ լինեն: Անճանաչելիին հասնելու նրանց ամբիցիաները և ցանկությունները կարող են տխուր հետևանքների հանգեցնել:


Ցուլերն առանձնապես չեն հետաքրքրվում մոգությամբ և էզոթերիզմով: Բայց ամեն դեպքում նրանք որոշ ընդունակություններ ունեն: Այս համաստեղության մարդիկ, իրենք էլ չկասկածելով, կարող են անեծք ուղարկել: Նրանք պետք է զգույշ լինեն իրենց մտքերի և բառերի մեջ: Ցլերի երազները հազվադեպ են նախազգուշացնող լինում: Սակայն եթե նրանց կյանքին կամ բարօրությանը ինչ-որ բան է սպառնում, ապա երազում նրանց այդ մասին անպայման կզգուշացնեն:


Երկվորյակներն ընդհանրապես ընդունակ չեն մոգության: Նրանց դժվար է կենտրոնանալ և մեդիտացիա անել: Սակայն իրենք պաշտպանված չեն մոգական ուժերից: Հաճախ նրանք տառապում են կախարդանքից և աչքից:


Ա՛յ, իսկ Խեցգետինները կարող են լավ հաջողությունների հասնել օկուլտային գիտություններում: Նրանք շատ նուրբ են զգում շրջապատող աշխարհը, և նրանց ինտուիցիան երբեք չի խաբում: Նրանց երազներն էլ պրակտիկորեն միշտ մարգարեական են:


Առյուծներից հազվադեպ է էքստրասենս լինում: Նրանք ավելի շատ կենտրոնացած են իրենք իրենց վրա, իսկ յուրաքանչյուր սահմանափակում, որոնք անհրաժեշտ է բարձր ուժերին հասնելու համար, նրանց օտար է: Բայց, այնուամենայնիվ, Առյուծները կարող են գերազանց թալիսմաններ պատրաստել:


Կույսերն օժտված են լավ ինտուիցիայով: Բայց դա իրենց չի փրկում կախարդանքից և աչքից: Այս համաստեղության ներկայացուցիչները շատ խոցելի են:


Կշեռքների մոտ կարող է զարգանալ բժշկության շնորհը: Մարդկանց օգնելու նրանց ցանկությունը և ներքին բնական մագնիսականությունը կարող է անհավանականն անել: Բացի այդ, Կշեռքները կարող են սիրային կախարդանք կատարել: Դրանում նրանք կարող են լավագույնը դառնալ:


Կարիճները, թերևս, կենդանակերպի ամենամոգական նշանն է: Ի ծնե օժտված լինելով համոզելու և կանխատեսելու շնորհով՝ նրանք կարող են հասնել որոշակի բարձունքների պայծառատեսության, հիպնոսի և էզոթերիզմի մեջ: Բայց նրանք պետք է զգույշ օգտվեն իրենց շնորհից և ընդունակություններից, քանի որ կարող են հեշտությամբ վնաս բերել մարդկանց:


Աղեղնավորները, անկասկած, մարգարեության և պայծառատեսության շնորհ ունեն: Նրանք սիրում են ուսումնասիրել անհայտ ամեն ինչ, բայց ստանալով գիտելիքներ էզոթերիզմի և օկուլտական գիտությունների բնագավառում՝ նրանք հազվադեպ են դա օգտագործում պրակտիկայում:


Այծեղջյուրներն ավելի լավ է ընդհանրապես չկապվեն մոգության հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են վնասել և՛ իրենց, և՛ շրջապատին: Բարեբախտաբար, մոգությամբ զբաղվում են շատ քիչ Այծեղջյուրներ:


Ջրհոսները հեշտությամբ հասկանում են երազների նշանակությունը: Բացի այդ, նրանք օժտված են լավ հոտառությամբ, որն օգնում է նրանց լավ ճանաչել մարդկանց: Նրանք օժտված են նաև Տարո քարտերով գուշակելու ընդունակություններով: Ջրհոսների մեջ շատ կան էներգետիկ վամպիրներ:


Ձկներին խորհուրդ չի տրվում զբաղվել օկուլտիզմով: Նրանք չափից ավելի դյուրըմբռնող են և ունեն շատ թույլ էներգետիկ պաշտպանություն: