«Լավրովն իր հայտարարությամբ «կատոկի» տակ գցեց Ադրբեջանին». Արման Նավասարդյան


«Լավրովն իր հայտարարությամբ «կատոկի» տակ գցեց Ադրբեջանին». Արման Նավասարդյան
Հունվար 20 16:45 2017

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ «կատոկի» տակ գցեց ադրբեջանական կողմին՝ հաշվի առնելով այն, որ այդ զգացմունքային թվացող հայտարարության տակ կա դիվանագիտական դեմարշ՝ ասելու, թե ինչ է իրենից ներկայացնում ղարաբաղյան հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հիշեցնելով նաեւ ՀԱՊՀ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որտեղ վերջինս օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, Նավասարդյանը նշեց, որ փորձ է արվում սթափեցնել Ալիևին, ով կարմիր գիծն արդեն անցնում է: «Ալիեւը բացարձակապես չի ցանկանում խաղալ այն խաղի կանոններով, որոնք դրվում են խնդրի լուծման համար, եւ շեշտը դնում է ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունների վրա»,-հավելեց բանախոսը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին, հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը Ադրբեջանի ներքին գործը չէ:



loading...