Կապանում 10 ամսական երեխա է մահացել. ծնողները մեղադրում են Կապանի ԲԿ-ի բժիշկներին


Կապանում 10 ամսական երեխա է մահացել. ծնողները մեղադրում են Կապանի ԲԿ-ի բժիշկներին
Հունվար 20 16:39 2017

Հունվարի 9-ին Կապանում 10 ամսական երեխա է մահացել: Armday.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից: Հունվարի 19-ին, մահացած երեխայի ծնողը ոստիկանություն է դիմել եւ հաղորդել, որ հունվարի 8-ին երեխային որովայնի սուր ցավերով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ երեխային ճիշտ բուժօգնություն չի ցուցաբերվել եւ նրա վիճակը կտրուկ վատացել է: Երեխայի ծնողները նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

Ստացված հաղորդման հիման վրա կատարվում է հետաքննություն: