Դատախազությունը Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքից զրկելու հայց է ներկայացրել


Դատախազությունը Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքից զրկելու հայց է ներկայացրել
Հունվար 20 16:17 2017

Մոսկվայի Սավելեւի դատախազությունը դատարան հայց է ներկայացրել Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքից զրկելու պահանջով, փոխանցում է Gazeta-ն:

«Հաշտարար դատավորի ներկայացրած տրանսպորտային միջոցներ վարելու համար Բաղդասարյանի մոտ բժշկական հակացուցումների մասին տեղեկությունները ստուգման արդյունքներով հաստատվել են, ինչի հետ կապված Մոսկվայի Սավելեւի շրջանային դատարան դատախազը հայց է ներկայացրել տրանսպորտային միջոցներ վարելու նրա իրավունքը դադարեցնելու մասին»,- հայտնել են դատախազությունից:

Ավելի վաղ Բաղդասարյանի փաստաբանը նշել էր, որ նրա առողջական վիճակը վատացել է: Նա դատարանին հայտնել էր, որ բժշկական հիմնավորմամբ նա չի կարող կատարել մաքրողի աշխատանքը (նա պետք է 595 ժամ աշխատեր):

Հաղորդվել է նաեւ, որ էպիլեպսիան, որի մասին փաստաբանը հիշատակել է, այն հիվանդություններից է, որի պատճառով Սավելեւի դատարանը եւ մայրաքաղաքի դատախազությունը կարող են աղջկան ցմահ զրկել վարորդական իրավունքից: