Դոլարի փոխարժեքը նվազել է


Դոլարի փոխարժեքը նվազել է
Մայիս 23 14:10 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 23-ին, կազմել է 482.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.30 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.30 դրամ (աճել է 1.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.79 դրամ (նվազել է 0.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.53 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 262.99 դրամ, ոսկի՝ 19,531.85 դրամ, պլատին՝ 14,569.17 դրամ։

Մայիսի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: