Հայաստանը համարում ենք երկարաժամկետ եւ արժեքավոր գործընկեր. Մեծ Բրիտանիայի դեսպան


Հայաստանը համարում ենք երկարաժամկետ եւ արժեքավոր գործընկեր. Մեծ Բրիտանիայի դեսպան
Հունվար 20 14:18 2017

5 տարի առաջ այս օրը Միացյալ Թագավորությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ:

Այս առիթով ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ֆարնուորթը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է.

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը:

Միացյալ Թագավորությունը Հայաստանը համարում է երկարաժամկետ եւ արժեքավոր գործընկեր: Անցած 25 տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունն աջակցել է Հայաստանին՝ ժողովրդավարական, կայուն եւ բարեկեցիկ երկիր դառնալու իր ճանապարհին:

Երևանում բրիտանական դեսպանատունը պատրաստ է շարունակել աշխատել իրհայ գործընկերների եւ բարեկամների հետ՝ էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու մեր համագործակցությունը»: