Մտադիր չենք փակել Երեւանի ԵԱՀԿ գրասենյակը. Սեբաստիան Կուրց


Մտադիր չենք փակել Երեւանի ԵԱՀԿ գրասենյակը. Սեբաստիան Կուրց
Հունվար 20 13:56 2017

Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարևորև արժեքավոր աշխատանքը, և այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք: Այս մասին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում նշել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:

«ԵԱՀԿ-ն կոնսեսուսի վրա հիմնված կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ 57 անդամ-երկրները հավասար ձայնի իրավունք բոլոր որոշումների կայացման ժամանակ, ներառյալ նրանք, որոնք վերաբերվում են դաշտային առաքելությունների մանդատներին:

Հաշվի առնելով սա, ԵԱՀԿ յուրաքանչյուր նախագահության հիմնական խնդիրներից է հեշտացնել կունսեսուս ձեւավորելու գործընթացը` հանդես գալով իբրեև արդար միջնորդ: Հենց այդ պատճառով, ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, մենք արագորեն վերսկսեցինք խորհրդակցությունները և բանակցությունները: Այս առումով բոլոր անդամ-երկրների ակտիվ, կառուցողական ներգրավվածությունը և աջակցությունը շատ կարևոր է»,-նշել է նա:

Կուրցի խոսքով, ի վերջո, բոլորիս ընդհանուր շահն ու պատասխանատվությունն է երաշխավորել կազմակերպության արդյունավետ աշխատանքը. «Մենք տեղյակ ենք դաշտային առաքելությունների խնդրի շուրջ ծավալված շահարկումներին եւ ենթադրություններին, եւ նման հետաքրքրությունը բնական է:

Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը, եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը ժամանակավորապես «օդից կախված» է, քանի որ չկա կոնսենսուս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ:

Ըստ գործող պրակտիկայի՝ ազգային գրասենյակների գործունեության մանդատը երկարաձգվում է ամեն տարի ԵԱՀԿ անդամ երկրների կոնսենսուսի հիման վրա։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ադրբեջանն է խոչընդոտում կոնսենսուսի կայացմանը: Այս առնչությամբ, ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի մանդատը երկարաձգումը արգելափակելու համար Ադրբեջանի կողմից բերվող «պատճառներն» անհիմն են: