Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ. Կարեն Կարապետյան


Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ. Կարեն Կարապետյան
Մայիս 22 11:27 2017

Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ ու հետևողական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ է կալանավորվել։ Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ ու հետևողական։ Միաժամանակ շարունակելու ենք անտառների կառավարման եղանակների արդիականացումը։ Գործընթացի վերահսկողությունը լինելու է իմ մշտական ուշադրության կենտրոնում», - նշել է վարչապետը:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին» 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի` «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչին և նույն ՊՈԱԿ-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին: