ՌԴ-ում հայ տղամարդը մեղադրվում է սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ


ՌԴ-ում հայ տղամարդը մեղադրվում է սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ
Հունվար 20 12:33 2017

Ռուսաստանում 45-ամյա հայ տղամարդը մեղադրվում է սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի և Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 19-ին, ժամը 11.30-ին, Արմավիրի բաժին է կամավոր ներկայացել 45-ամյա Շահեն Հ.-ն: Նա 2016 թ. դեկտեմբերի 28-ից ՌԴ Տվեր քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի «Ա» կետի /սեքսուալ բնույթի բռնի գործողություններ/ մեղադրանքով: