Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել, կա 1 զոհ, 3 վիրավոր (տեսանյութ, լուսանկար)


Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել, կա 1 զոհ, 3 վիրավոր (տեսանյութ, լուսանկար)
Հունվար 20 12:06 2017

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել, գրում է «Հյուրրիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ անհայտ անձը կրակ է բացել Իմամ Ալիմ Սուլթան պողոտայով անցնող տաքսու վրա, հարձակման հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս երեքը վիրավոր են, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:

Գրոհայինները տաքսու ուղղությամբ արձակել են 13 փամփուշտ:

Դեպքից հետո Անկարայի ամբողջ տարածքով որոնողական աշխատանքներ սկսած ոստիկանական ուժերը ձերբակալել են երկու կասկածյալի, ևս երկուսը գտնվում են հետախուզման մեջ: