Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է հրապարակել


Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է հրապարակել
Հունվար 20 11:12 2017

ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է գրել՝ ուղղված ամերիկացիներին։ Նամակի տեքստը հրապարակված է Սպիտակ տան կայքում։

Օբաման նամակում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ քաղաքացիներին երկրի 44-րդ նախագահի պաշտոնին արժանանալու համար։

«Այն ամենը, ինչ ես իմացա նախագահի պաշտոնում գտնվելիս, ես իմացա ձեզանից։ Դուք ինձ ավելի լավը դարձեցիք որպես նախագահ և ավելի լավը՝ որպես մարդ»,- գրել է Օբաման
Նա նաև ընդգծել է, որ «Ամերիկան մեկ մարդու նախագիծ չէ»։

«Ամենահզոր խոսքերը մեև ժողովրդավարության մեջ «մենք» բառն է։ Մենք ժողովուրդ ենք։ Մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Այո՛, մենք դա կարող ենք»,- գրել է Օբաման։

Օվալաձև աշխատասենյակում հրաժեշտի նամակ թողնելը իրավահաջորդի համար վաղեմի ավանդույթ է։