Հայուհին կարող է դառնալ Նոր Ուելսի վարչապետ. Նա հրաժարվել է փոխել «դժվար արտաբերվող» ազգանունը (լուսանկարներ)


Հայուհին կարող է դառնալ Նոր Ուելսի վարչապետ. Նա հրաժարվել է փոխել «դժվար արտաբերվող» ազգանունը (լուսանկարներ)
Հունվար 20 11:08 2017

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Մայք Բերդը որոշել է հեռանալ քաղաքականությունից անձնական պատճառներով: Տրանսպորտի նախարար, հայուհի Գլեդիս Բերեջիկյանը, որը եղել է Մայքի աջ ձեռքը, այժմ, ամենայն հավանականությամբ, կընտրվի վարչապետ:

 

«Մարդիկ շփոթված են, թե ինչպես են արտաբերելու նրա ազգանունը»,-գրում է news.com կայքը: Ի տարբերություն մի շարք բարձրաստիճան հայերի՝ նա հրաժարվել է փոխել իր ազգանունը: 2003 թ. Նոր Ուելս նահանգի խորհրդարանի սենատորի պաշտոնը ստանձնելիս՝ նա իր խոսքում նշել է, որ բախտավոր է Ավստրալիայի հայ ընտանիքում ծնվելու և մեծանալու համար: Նա նշել է, որ հպարտանում է իր ազգանունով և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն ընտրել են՝ չկարողանալով արտաբերել անգամ իր ազգանունը: Հեռանալուց առաջ վարչապետ Մայք Բերդը այդ պաշտոնում իր աջակցությունն է հայտնել հայուհի Գլեդիս Բերեջիկյանին: Նա վստահեցնում է, որ Գլեդիսը հիանալի վարչապետ կլինի, որի շնորհիվ Ուելսը կունենա կայուն առաջընթաց: Դրա մասին են վկայում նաև նախարարի պաշտոնում նրա ունեցած մեծ հաջողությունները:

քաղաքական գործիչները համոզված են, որ Գլեդիսը որպես վարչապետ կզարմացնի բոլորին: Նոր վարչապետը կընտրվի հաջորդ շաբաթ՝ Լիբերալ կուսակցության հանդիպման ժամանակ: Ծանոթացում: Նոր Հարավային Ուելսը նահանգ է Ավստրալիայի հարավ-արևելքում, երկրի ամենահին և ամենախիտ բնակեցված վարչական միավորը։ Բնակչությունը 7 272 800 մարդ (2012 թվականի մարտի վերջի տվյալներով): Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Սիդնեյն է։

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: