Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար


Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Հունվար 20 10:46 2017

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը, անվտանգության նկատառումներից ելնելով, նախորդ գիշեր մի քանի ժամով փակ է եղել ծանրաքարշ ավտոմեքենաների համար:

Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից։

Հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: