Փաստաբան Հարություն Հարությունյանի հայտարարությունը


Փաստաբան Հարություն Հարությունյանի հայտարարությունը
Հունվար 20 10:39 2017

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջով  հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

Մենք՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածուներս,
Հաշվի առնելով, որ 2017թ. փետրվարի 11-ին տեղի են ունենալու ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություններ,
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ընտրող կարող է իր ձայնը տալ առավելագույնը խորհրդի անդամի 12 թեկնածուների,
Հաշվի առնելով նաև ստորև թվարկված նպատակների շուրջ ներքոստորագրյալ թեկնածուներիս սկզբունքային համաձայնությունը,
Հայտարարում ենք կանոնադրությամբ չարգելված ձևերով և միջոցներով քարոզչության մեկնարկի մասին և տեղեկացնում ենք, որ ընտրվելու դեպքում՝ որպես խորհրդի անդամ նպաստելու ենք՝
• Փաստաբանական համայնքի միասնականության ամրապնդմանը,
• ՀՀ փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ հզորացմանը,
• Փաստաբանների իրավունքների պաշտպանությանը,
• Փաստաբանի հեղինակության բարձրացմանը,
• ՀՀ փաստաբանների պալատի կառավարման և գործունեության թափանցիկությանը,
• Հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացմանը:
Թեկնածուներ՝
1. Աղաջանյան Կարապետ Սուրենի
2. Անանյան Հրանտ Սերգեյի
3. Առուստամյան Մելանյա Սարգսի
4. Ասատրյան Սեդրակ Գառնիկի
5. Բաբայան Սիմոն Ալբերտի
6. Խուրշուդյան Տիգրան Սուրենի
7. Հարությունյան Հարություն Գագիկի
8. Հարությունյան Նելլի Ղուկասի
9. Ղազարյան Արայիկ Գառնիկի
10. Մեժլումյան Կարեն Սուրիկի
11. Սարդարյան Կարեն Հեկտորի
12. Սիմոնյան Տարոն Վարդանի



loading...