Լոռիում ավտոմեքենան ընկել է ջրատարը. վարորդը մահացել է. shamshyan.com


Լոռիում ավտոմեքենան ընկել է ջրատարը. վարորդը մահացել է. shamshyan.com
Հունվար 20 10:29 2017

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Ադիբեկ Բադեյանը իր վարած ВАЗ 21010 մակնիշի 34 ՍZ 983 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվելով՝ հայտնվել ջրահեռացման համար նախատեսված ջրատարում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաբյուր կայքում: