«Չորրորդ իշխանություն». «Մահվան խումբ»՝ հայտնիների որդիներն ու եղբայրները, գործարարներն ու քաղաքական դեմքերը նույն ընտրատեղամասում


«Չորրորդ իշխանություն». «Մահվան խումբ»՝ հայտնիների որդիներն ու եղբայրները, գործարարներն ու քաղաքական դեմքերը նույն ընտրատեղամասում
Հունվար 20 10:22 2017

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2016 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ սահմանել է ԱԺ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցությունների և նախընտրական դաշինքների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը. Խոսքը ռեյտինգային ընտրացուցակների մասին է:

Թիվ 4 ընտրատարածքը, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները, քաղաքական շրջանակներում արդեն կնքվել է «մահվան խումբ» սպորտային տերմինով: Սա նշանակում է, որ այս ընտրատարածքը լինելու է ամենաինտրիգայիններից մեկը, որտեղ կատաղի մրցակցության են դուրս գալու ռեյտինգայինները: Այս ընտրատարածքում յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է ներկայացնել թեկնածուների ցուցակ՝ առավելագույնը 13 մարդուց բաղկացած:

«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կառաջադրվի ՀՀ ռեյտինգային ցուցակով այս ընտրատարածքից: Չի բացառվում, որ ՀՀԿ-ից այստեղ նրա հետ մրցի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը ևս կառաջադրվի այս տարածքից (Գագիկ Ծառուկյանի դաշինքից):

Գործարար Խաչատուր Սուքիասյանը, եթե առաջադրվի, ապա ընտրելու է հենց այս ընտրատարածքը: Նրա «պրոտեժեն»՝ «Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանը ևս այս տարածքում կառաջադրվի: Չի բացառվում, որ ՀԱԿ-ից այստեղ առաջադրվի նաև ՀԱԿ-ի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Նարիա Զոհրաբյանը: Սա թեկնածուների այն նվազագույն ցանկն է, որի մասին խոսում են քաղաքական շրջանակներում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



loading...