«Ժողովուրդ». Վարորդները հայտնվել են աննախանձելի վիճակում. տեխզննման կտրոններ չկան


«Ժողովուրդ». Վարորդները հայտնվել են աննախանձելի վիճակում. տեխզննման կտրոններ չկան
Հունվար 20 10:13 2017

«Այս օրերին վարորդները հայտնվել են աննախանձելի վիճակում։ Տեղացած ձյան ու ճանապարհների սառցակալության պատճառով ստեղծված անհարմարություններին հիմա ավելացել է մեկ այլ խնդիր, դեռ նախորդ տարվա դեկտեմբերի վերջերից վարորդները չեն կարողանում ձեռք բերել տեխզննման կտրոններ, պատճառը բանկերում այդ կտրոնների բացակայությունն է։ Այս իրավիճակի համար պատասխանատու է պետական 2 գերատեսչություն՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, որը տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տվյալներ է տրամադրում ֆինանսների նախարարությանը, և ֆինանսների նախարարությունը, որը ըստ այդ տվյալների՝տեխզննման կտրոններ է տպագրում։

Այս երկու գերատեսչությունների գործունեության կամ անգործության արդյունքում կտրոնների խմբաքանակն ամբողջովին սպառվել է բանկերում։ Եվ եղել են դեպքեր, երբ տեխզննման կտրոնի բացակայության պատճառով ճանապարհային ոստիկանությունը տուգանել է վարորդներին։ «Ժողովուրդ»–ը խնդրի առնչությամբ զրուցեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի հետ, ով հայտարարեց, թե կատարվածի մեջ իրենք մեղավոր չեն։ «Մենք նման դեպքերում վարչարարություն ենք կիրառում, բայց քաղաքացին մեզ կարող է դիմել նմանատիպ գանգատով։ ...Եթե քաղաքացին դիմած լինի բանկ, և նրան տրամադրած չլինեն, ապա բնական է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը բեկանվելու է»,– ասել է նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



loading...