«Ժամանակ». Արմեն Մարտիրոսյանը փորձել Է ապտակել Զարուհի Փոստանջյանին


«Ժամանակ». Արմեն Մարտիրոսյանը փորձել Է ապտակել Զարուհի Փոստանջյանին
Հունվար 20 14:10 2017

«Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ Է անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ երբ դրվել Է հարցը, թե ինչ ձևաչափով և ում հետ համագործակցելով պետք Է մասնակցել ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը միջամտել Է և Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն Էլ են Մարտի մեկի արյունով թաթախված, եթե համագործակցում Է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ։ Այդ պահին Արմեն Մարտիրոսյանը փորձել Է ապտակել Փոստանջյանին, սակայն միջամտել Է Րաֆֆի Հովհաննիսյանը, որից հետո նիստը ավարտվել Է։

Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը Փոստանջյանին չկորցնելու համար՝ հնարավոր Է որոշում կայացնի առհասարակ չմասնակցել ընտրություններին։ Դրան զուգահեռ՝ «Ժառանգության» ղեկավարը հիմա վերջին փորձն Է անում «Ելք» դաշինքին, Սեյրան Օհանյանին, Օսկանյանին ու Գագիկ Ծառուկյանին միավորել, և Եթե այդ նախաձեռնությունը ևս տապալվի, չի բացառվում, որ որոշում կայացվի, առհասարակ, չմասնակցել ընտրություններին։ Այդ դեպքում Արմեն Մարտիրոսյանը կհանգրվանի կամ Սեյրան Օհանյանի, կամ Գագիկ Ծառուկյանի ցուցակում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



loading...