«Հայկական ժամանակ». Խաչատուր Սուքիասյանը հնարավոր է՝ չմասնակցի ընտրական պրոցեսին


«Հայկական ժամանակ». Խաչատուր Սուքիասյանը հնարավոր է՝ չմասնակցի ընտրական պրոցեսին
Հունվար 20 10:08 2017

««ՍԻԼ կոնցեռնի» սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի մամա|ի խոսնակ Աննա Մկրտչյանը կտրականապես հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ գործարարը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։ «Խաչատուր Սուքիասյանը որևէ նախընտրական շտաբ չի ղեկավարելու։ Ես պաշտոնապես հերքում եմ այդ լուրերը։ Խոսքն ընդամենը հերթական ապատեղեկատվության մասին է»,– մեր թղթակցի հետ զրույցում ընդգծեց Աննա Մկրտչյանը։ Հարցին ի՞նչ ձևաչափով է գործարարը պատրաստվում մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին, Մկրտչյանը պատասխանեց այդ մասին Խաչատուր Սուքիասյանը կհայտարարի հունվարի 20-ից հետո։

Սուքիասյանին մոտ կանգնած մարդկանցից մեկը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում ասել Է, որ ամենևին փաստ չէ, որ Խաչատուր Սուքիասյանը որևէ կերպ կմասնակցի ընտրություններին կամ կաջակցի որևէ կուսակցության կամ դաշինքի։ Ըստ աղբյուրի, շատ հնարավոր է, որ Սուքիասյանն ինքն իրեն դուրս դնի ընթացող քաղաքական պրոցեսից, չնայած առաջարկներ ունի մի քանի առանցքային ուժերից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։