«Ժողովուրդ». Սարի թաղի դեպքերով ՀՔԾ քրեական գործերի նախաքննությունը ժամանակավորապես դադարեցվել է


«Ժողովուրդ». Սարի թաղի դեպքերով ՀՔԾ քրեական գործերի նախաքննությունը ժամանակավորապես դադարեցվել է
Հունվար 20 09:41 2017

«Նախորդ տարվա հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած բռնության դեպքերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը ժամանակավորապես դադարեցվել է. խոսքը քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին է։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է՝ ՀՔԾ քննիչներն այս գործերով տուժողներին ասում են, թե այլ կարևոր քրեական գործեր են առաջ եկել, և վերջիններս պետք է մի քիչ սպասեն։ Ամենայն հավանականությամբ, ՀՔԾ-ում բառացի են ընդունել հուլիսյան աղմկահարույց դեպքերից հետո Սերժ Աարգսյանի հայտարարությունները, երբ ոստիկանության վայրագություններից տուժած լրագրողներին խնդրել էր մոռանալ կատարվածը։ Թեև մոռանալու հորդորը Ս. Սարգսյանը հատուկ ընդգծմամբ ուղղել էր լրագրողներին, բայց իրավապահները, կարծես թե, այլ կերպ են ընկալել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։