«Հրապարակ». Չի բացառվում որոշ նախարարների փոփոխություն, այդ թվում և Կարեն Կարապետյանի բերած նախարարների


«Հրապարակ». Չի բացառվում որոշ նախարարների փոփոխություն, այդ թվում և Կարեն Կարապետյանի բերած նախարարների
Հունվար 20 09:36 2017

«Այն, որ կառավարության կազմում ընտրություններից հետո կադրային արմատական փոփոխություններ են լինելու, եթե հաղթի ՀՀԿ-ն, ու վարչապետ մնա Կարեն Կարապետյանը, միանշանակ է, սակայն այս օրերին, ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների՝ չի բացառվում որոշ նախարարների փոփոխություն, այդ թվում և Կարեն Կարապետյանի բերած նախարարների։ Թե հատկապես որ նախարարություններին է վերաբերում ասվածը, մեր աղբյուրը չմանրամասնեց։ Ի դեպ, մեր տեղեկություններով, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը պատրաստվում է դառնալ պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ցուցակով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։