1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Մեր նպատակն է բացել «SALI»-ի ցանց ամբողջ աշխարհում․ հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի պատմությունը (լուսանկարներ)

«Made in Armenia» նախագծի հյուրն է հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի՝ «SALI» ընկերության տնօրեն Սասուն Իգնատյանը:

Ընկերությունը հիմնադրվել է 1991թ. Սասուն Իգնատյանի հոր՝ Բեգլար Իգնատյանի կողմից, ով մեզ հետ զրույցում մի փոքր պատմեց «SALI»-ի ստեղծման մասին:

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ուղղակի մնացինք առանց աշխատանքի, որովհետև այն հիմնարկությունները, որտեղ աշխատում էինք, պարզապես փակվեցին: Ունենալով ինժեների մասնագիտության զգալի փորձ և գիտելիքներ՝ փորձեցի աշխատանքի մի ուղղություն ընտրել: Ընտրեցի կոշիկի արտադրության ճանապարհը: Անընդհատ ուսումնասիրել եմ ոլորտը, բավականին դժվարությունների միջով ենք անցել մինչև հասել ենք այս օրվան: Սա դինամիկ զարգացող պրոցես է, որում կարելի է օգտագործել գաղափարներդ, գիտելիքներդ, փորձդ»,-նշեց Բեգլար Իգնատյանը:

 

 

Ներկայացնում ենք ընկերության տնօրեն Սասուն Իգնատյանի հետ մեր ունեցած զրույցը:

-Պարոն Իգնատյան, ինչպե՞ս է ստեղծվել «SALI» -ին, ի՞նչ նախապատմություն ունի ընկերության անվան ընտրությունը:

-Ընկերությունը 1991թ. հիմնադրել է հայրս՝ իր ձեռքով կոշիկի առաջին զույգը կարելով, ոլորտն ուսումնասիրելով: Երեք ամիս անց արդեն 10 աշխատող է ունեցել: Բավականին բարդ ճանապարհ ենք անցել, ամենադժվար տարներին էլ շարունակել ենք աշխատել : Մեր արտադրանքը մշտապես արտահանվել է: Աշխարհում չկա մի խոշոր ընկերություն, որը զբաղվում է և՛ արտահանմամբ, և՛ վաճառքով: Արտադրելն ու վաճառելը բավականին դժվար ու իրարից շատ տարբեր բաներ են: Մեր արտադրանքը նաև վերավաճառվել է մշտապես: Հետագայում՝ արդեն 2008-2009թթ. –ին, արտահանումը մեծացավ, որոշեցինք, որ կարող ենք այստեղ զբաղվել նաև վաճառքով: Ընտրեցինքը կոնցեպտը, գույնը, բավականին երկար աշխատեցինք, որպեսզի հետագայում համաշխարհային շուկա դուրս գալուց խնդիրներ չառաջանան: Հիմնականում աշխատում ենք ֆրանչայզինգի տարբերակով և բավականին լավ պայմաններ ենք առաջարկում այդ առումով մեր գործընկերներին:

 

-Քանի՞ երկիր է արտահանվում ընկերության արտադրանքը:

-Հիմա հիմնականում արտադրանքը վաճառվում է ՌԴ-ում: Այնտեղ գործում է խանութ: Ունենք նաև առաքում ամբողջ աշխարհում, բայց դա մեծաքանակ չի կատարվում: Դրանից բացի մանսակցում ենք Մոսկվայում անցկացվող կոշիկի ցուցահանդեսներին, որոնց միջոցով այս կես տարվա ընթացքում տարբեր հաճախորդներ ենք ձեռք բերել: Ռուսաստանի մոտ 20 քաղաքներում կատարվում է մեր կոշիկների վաճառքը:

 

-Լինելով տեղական արտադրող՝ ի՞նչ դժվարություններ կառանձնացնեք, որոնց բախվում եք և հետքրքիր է նաև՝ հե՞շտ է այսօր մրցակցել միջազգային բրենդների հետ:

-Հայաստանի ամենամեծ խնդիրը հումքի բացակայությունն է: Օրինակ՝ մենք ունենք կրունկ արտադրող, բայց մեր հաճախորդների պահանջը բարձր է, չենք կարող դրանով փորձել կոշիկ արտադրել: Ստիպված ներմուծում ենք դա: Նույնկերպ կա կաշվի արտադրություն, բայց դրանով կոշիկ կարելու դեպքում, մեկ շաբաթից այդ կոշիկը խնդիրներ կունենա: Այսինքն մեր հաճախորդները համեմատում են մեր արտադրանքը դրսի ընկերությունների արտադրանքի հետ, և մենք ստիպված ներմուծում ենք ամենը, որպեսզի համապաստանենք մեր հաճախորդների պատկերացումներին ու պահանջներին: Ներմուծումը հիմնականում կատարվում է Իտալիայից, ներմուծվում են ամենաբարձր որակի՝ առաջին սորտի կաշիներ: Նշեմ, որ ունենք նոր տեսականիների մեծ բազա, որոնք նորաձև են լինելու գալիք տարում: Նորաձև են լինելու հիմնականում օձի կաշին, վիլյուրը: Դրսի ընկերությունները արտադրություն չունեն, դրանց արտադրանքը հիմնականում Չինաստանից է գալիս: Չինաստանն ունի մեծ ներուժ՝ ամենավերջին նորաձև ատրիբուդները, դա է պատճառը, որ նրանք կարող են հաջորդ տարիների համար արտադրել կոշիկներ: Դրսի ընկերությունները, պահելով օրինակի համար 10 աշխատող, ընտրում են տեսականին, հասցնում այն Հայաստան և սկսում վաճառքը: Այդ առումով՝ նրանց աշխատանքը, միանշանակ, ավելի հեշտ է, քանի որ նրանք կենտրոնացած են միայն վաճառքի վրա: Իսկ մեր դեպքում, երբ արտադրանքն ու վաճառքը համատեղվում է, պրոցեսը բավականին բարդ է: Էկոնոմիկայի նախարարությունը բավականին մեծ ջանքեր է գործադրում , որպեսի Հայաստանում լինի հումքի արտադրություն, բայց, բնականաբար, դա մեծ խնդիր է:

 

-Այս 25 տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել Ձեր ընկերության արտադրանքի մեջ և որո՞նք են այն սկզբունքները, որոնց անդավաճան եք մնացել:

-Մեր ամենառաջին խնդիրը որակյալ ապրանք արտադրելն է: Երկրորդը խնդիրը այդ ապրանքի նորաձև լինելն է: Մենք աշխատում ենք նոր տեխնոլոգիաներով, կիրառում ենք նորարարություններ: Բավականին նոր տեխնոլոգիաներ ենք ներմուծել: Դրանցից մեկը մի սարքավորում է, որից Հայաստանում քիչ կա: Հայտնի է, որ ցանկացած կաշվի մեջ կան մկաններ, որոնց պատճառով կոշիկը կարող է մեկ տարի հետո փոքրանալ: Դա նրանից է, որ կաշվի մկանները ձգվում են: Այդ սարքի միջով անցնելուց հետո կաշին չի կծկվում: Մեր կոշիկները հիմնականում կարելի է մի քանի սեզոն հանգնել, քանի որ դրանց ոչինչ չի լինում:

 

-Կա՞ ընկերություն, որի հետ մրցակցում եք, կամ հավասար եք համարում:

-Մեզ մոտ աշխատող վարպետները, կարող եմ ասել, որ լավագույններից են, բայց այդ նույն վարպետներից աշխատում են նաև այլ տեղերում: Այստեղ տեխնոլոգիաների, հումքի, մոդելների հարց կա: Կարևոր է, թե նույն այդ վարպետը ինչ մոդել կստեղծի, կարևոր է նաև մարկետինգը:

 

-Մինչև ո՞ւր են հասնում Ձեր նպատակները, ո՞րը կարող է լինել դրանց գագաթնակետը:

-Մեր նպատակները մեծ են, բայց միշտ չէ, որ նպատակն ու ցանկությունը համընկնում են: Հատկապես 2014թ. սկսած ճգնաժամը բավականին մեծ վնաս հասցրեց Հայաստանի կոշիկի արտադրանքին: Մենք այս տարում փորձեցինք մեր գործընկերների հետ խանութ բացել ՌԴ-ում, և կուրսի տատանման հետ կապված բավականին տուժեցինք: Հզոր հարված եղավ, որը մեր ծրագրերը կանգնեցրել է, բայց գլոբալ առումով գտնում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ մենք փորձենք Հայաստանի արտադրության անունը բարձրացնել: Մեր նպատակների մեջ է մտնում նորանոր խանութների բացումը ֆրանչայզինգով: Մեր նպատակն է բացել «SALI» -ի ցանց ամբողջ աշխարհում, ստեղծել նոր աշխատատեղեր:

 

-Ներկայացված կոշիկները նոր տեսականուց են, ե՞րբ են դրանք վաճառքի հանվելու:

- Փետրվարի վերջից: Մենք նախատեսում ենք մինչև փետրվարի կես ավարտել բոլոր մշակումները գարուն-ամառ տեսականու: Նշեմ, որ առաջին անգամ Հայաստանում լինելու է կոշիկի ցուցահանդես-վաճառք:

 

 

 

-Հիշո՞ւմ եք Ձեր վաստակած առաջին գումարը, ինչի՞ վրա եք ծախսել այն:

-«SALI»-ում իմ վաստակած առաջին գումարը եղել է 13 տարեկանում: Այդ ժամանակ ես էի պատրաստում ընկերության կոշիկների տակացուները: Հիշում եմ՝ 1997-1998 թթ.-երն էին: Վաստակել եմ 70.000 դրամ ու մայրիկիս համար հեռախոս եմ գնել:

 

-Ո՞րն է եղել ամենակարևոր ու հիշարժան խորհուրդը, որ փոխանցել է Ձեզ Ձեր հայրը:

-Լինել ազնիվ: Լինել ազնիվ հաճախորդների հետ և արտադրել որակյալ ապրանք՝ բարձր պահել «SALI»-ի անունը:

Տաթև Այվազյան

Կարինա Սահակյան

Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի

loading...
Լրահոս
Ձեր կոշիկն ու Ձեր բնավորությունը Երևանում կայացել է Միսս ԱՊՀ 2017թ. գեղեցկության մրցույթը Այս հրաշագործ բաղադրիչը կարող է մեծացնել կուրծքը մի քանի օրում Եկատերինբուրգ-2017-ում ԿԿԱՖ մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է KWU վարկածով աշխարհի կրկնակի չեմպիոն Իջևանում պայմանագրային զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Բանանի կեղևը թրջեք ջրով. ահա՝ ինչու Մխիթարյանը ցանկանում է Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան Բնական 4 միջոց՝ մաշկի ավելորդ մսագնդերի դեմ Արցախի Հանրապետությունում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը Ինչ կկատարվի օրգանիզմում,եթե ամեն օր երիցուկի թեյ խմեք Կենդանակերպի երեք նշան, որ խենթացնում են արդեն իսկ իրենց ներկայությամբ Ինչպե՞ս ընտրել ու ճիշտ օգտագործել շրթներկը Ինչպես ազատվել հետծննդաբերական քաշից կամ ավելի չգիրանալ. կարևոր խորհուրդներ «Պլյուս սայզ» աղջիկը գովազդում է սպորտային հագուստ և չի պատրաստվում նիհարել Զուգարանակոնքը մաքրելու լավագույն միջոցը. Պատրաստեք ինքներդ Աշխարհի բնակչության 50%-ն իր կյանքում երբեք իրական ձյուն չի տեսել Լիլիթ Հովհաննիսյանն անկեղծացել է, թե ինչ էր զգում Ղազախստանում ելութից առաջ Արքայազն Հարրին ապագա թագավորին խնդրել է հարսանիքին լինել իր վարորդը 10 հզոր բառեր, որոնք փոխում են կնոջ ճակատագիրը Հայտնի է տարվա վատագույն ֆիլմը Լեոնարդո դա Վինչիի ամենաթանկ նկարը կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում Պատմությունն անկանխատեսելի է. ամենաարտասովոր պատմական դեպքերը «Գահերի խաղի» աստղը հայտնել է՝ երբ է թողարկվելու սերիալի 8-րդ եթերաշրջանը Ինֆարկտը կասեցնող և զարկերակը մաքրող լավագույն 10 մթերքները Ampere Motors-ը 3 անիվներով էլեկտրոքար է ցուցադրել