Սիրո տոնին ընդառաջ.լավագույն «սիրային» թալիսմանները


Սիրո տոնին ընդառաջ.լավագույն «սիրային» թալիսմանները
Հունվար 19 22:45 2017

Գոյություն ունեն շատ քարեր, որոնք ունեն կախարդական հատկությունները։ Բայց նրանց «մասնագիտացումը» կարող է տարբեր լինել։ Այսօր խոսելու ենք այն քարերի մասին, որոնք նպաստավոր ազդեցություն կարող են ունենալ սիրային հարաբերություններում եւ հակառակ սեռին գրավելու հարցում։
Միանգամից պետք է նշել որ տարբեր «սիրային» քարեր կարող են տարբեր կերպ ազդել մարդկանց վրա։ Կան քարեր, որոնք միայն տղամարդկանց կամ կանանց համար են։ Հետեւաբար, նման թալիսմաններ կրելուց առաջ պետք է ուսումնասիրել ու իմանալ դրանց հատկությունները։
Վարդագույն կվարց

Սա մի յուրահատուկ քար է, որը լի է կանացի էներգետիկայով. ուստի այն պետք է կրեն միայն իգական սեռ ներկայացուցիչները։ Այս քարը կարող է ավելի մեծացնել կնոջ գրավչությունն ու նրան տալ այնպիսի հատկանիշներ, ինչպիս են կանացիությունը, մարդամոտությունն ու հանդուրժողականությունը, որոնք կգայթակղեն ցանկացած տղամարդու, ով նրան միայն քնքշանք եւ հոգատարություն կտա։Վարդագույն կվարցը հիանալի թալիսման կլինի նրանց համար, ովքեր ցանկանում են լուրջ հարաբերություններ սկսել։
Մալաքիտ

Սա սիրո աստվածուհու՝ Վեներայի քարն է։ Այն իր տիրուհուն կօգնի ավելի ինքնավստահ լինել եւ աստվածուհի զգալ իրեն, ինչը չի կարող գրավիչ չլինել հակառակ սեռի ներկայացուցիչների համար։ Այս քարը խորհուրդ է տրվում կրել նրանց, ովքեր բարդույթավորվում են իրենց արտաքին տեսքից եւ ոչ մի կերպ չեն կարողանում իրենց բնորոշ իմիջ ու կերպար ստանալ։
Քարը կօնգի կանանց սովորել սիրախաղի արվեստն ու ներգործել տղամարդկանց վրա։ Ի դեպ, այս քարը կարող են նաեւ կրել ուժեղ սեռի ներկայացուցիչները։
Մարգարիտ

Հին Հունաստանում մարգարիտը համարվում էր Աֆրոդիտե աստվածուհու քարը։ Այն ոչ միայն կարող է սեր պարգեւել ձեզ, այլեւ խորացնել ձեր հարաբերությունները եւ երջանիկ ամուսնություն «ապահովել» ձեզ համար։ Ասինքն մարգարիտի օգնությամբ դուք կգրավեք ոչ թե ձեր երկրպագուների սրտերը, այլեւ մարդկանց, ովքեր կցանկանան դառնալ ձեր կյանքի ուղեկիցը։
Եթե վստահ եք, որ ցանկանում եք ամուսնանալ, լինել օջախի պահապան, երեխաների մայր, ապա մարգարիտը հենց ձեզ համար է։ Ի դեպ, տղամարդիկ չեն կարող կրել այս յուրահատուկ քարը
Մարջան

Այս քարը կապված է սիրո, զգացմունքների եւ կրքի հետ։ Այն կօգնի ձեզ բուռն սիրավեպ սկսել հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Մարջան կարող են կրել եւ կանայք, եւ տղամարդիկ, քանի որ այն նրանց կարող է ազատել ավելորդ բարդույթներից, թույլ տալ ավելի վստահ ու վճռական լինել սիրային հարցերում։
Տուրմալին


Կարմիր տուրմալինը կարող է հրաշքներ գործել. այն տղամարդկանց մոտ ուժեղացնում է լիբիդոն, հետեւաբար տուրմալին պետք է կրեն միայն կանայք։
Այս քարը խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ցանկանում են ավելի մտերմացնել հարաբերություններն իրենց զուգընկերների հետ։ Հնում այս քարն անգամ դնում էին ամուսինների ննջասենյակում, քանի որ այն ջերմացնում է սերն ու օգնում պահել ընտանեկան արժենքները, ինչպես նաեւ թույլ չի տալիս զուգընկերներին դավաճանել միմյանց։