Հայտնի է ՀՀԿ խորհրդի նիստի օրը


Հայտնի է ՀՀԿ խորհրդի նիստի օրը
Հունվար 19 22:31 2017

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստ կգումարի հունվարի 26-ին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նիստի ընթացքում կընտրվի խորհրդի նոր կազմ և կքննարկվեն բոլոր այն օրակարգային հարցերը, որոնք կընդգրկվեն օրակարգում»,:
Հարցին, ովքե՞ր են լինելու խորհրդի կազմում, նա պատասխանեց, որ լինելու են կուսակցության խորհրդի 200-ից ավել թեկնածուներ, ուստի չի կարող նշել բոլորի անունները: