Ի՞նչ կարող են պատմել Ձեր մասին եղունգները


Ի՞նչ կարող են պատմել Ձեր մասին եղունգները
Հունվար 19 18:25 2017

Եղունգները շատ բան կարող են պատմել Ձեր մասին, նշում է մաշկաբան Կրիստինա Պոբլետ-Լոպեզը Քլիվլենդի կլինիկայից:
1. Սթրես
Եղունգները, ինչպես նաեւ մազերը, կարող են սթրեսի ախտանիշներ ունենալ: Ախտանիշները տարբեր են լինում, սակայն սթրեսի դեպքում եղունգների վրա գծեր են ի հայտ գալիս:
2. Խալ կամ մելանոմա
Գույնի կամ պիգմենտացիայի առաջացումը եղունգների վրա կարող է հասարակ խալ թվալ, սակայն կարող է լինել նաեւ քաղցկեղի վտանգավոր տեսակ՝ մելանոմա: Այդ պատճառով, եթե մաշկը եղունգի տակ սեւանում է կամ դրա վրա շագանակագույն բծեր են ի հայտ գալիս, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել բժշկի:
3. Արթրիտ
Կուտիկուլների շուրջ փոքրիկ ուռուցքները կարող են արթրիտի մասին խոսել: Դրանք կարող են լինել բարորակ, իսկ այդ գոյացություններից ազատվելու համար կարելի է դիմել վիրաբույժի օգնությանը:
4. Փսորիազ
Սովորաբար, փսորիազի դեպքում մաշկի վրա կարմիր բծեր են ի հայտ գալիս, սակայն այս հիվանդությունը կարող է անդրադառնալ նաեւ եղունգների վրա: Ահա մի քանի ախտանիշ, որոնք, բժիշկ Պոբլետ-Լոպեզի խոսքով, կարող են խոսել փսորիազի մասին:
փոսիկներ եղունգների վրա,
ուղղահայաց գծեր եղունգների վրա,
մաշկի հաստացում կամ եղունգների փափկացում,
աչք զառնող սպիտակ բծեր եղունգների վրա ( սպիտակ բծերը, որոնք երբեմն հայտնվում են եղունգների վրա եւ շուտով անհետանում, անհանգստանալու լուրջ պատճառ չեն),
չորս գիծ, որոնք սկսվում են եղունգի ծայրից՝ ձգվելով դեպի կուտիկուլ,
կարմրություն կուտիկուլի շուրջ:
5. Երիկամների հիվանդություններ
Եղունգների հետ կապված որոշ խնդիրներ (օրինակ, սպիտակ գծեր եղունգների վրա եւ այլն) կարող են խոսել երիկամների սուր կամ քրոնիկ հիվանդությունների մասին:
6. Դարյե հիվանդությունը
Սա հազվադեպ գենետիկ հիվանդություն է, որն առավել հաճախ ի հայտ է գալիս դեռահաս տարիքում: Այս հիվանդության դեպքում եղունգների վրա սպիտակ կամ կարմիր գծեր են ի հայտ գալիս, որոնք ձգվում են կուտիկուլից մինչեւ եղունգի ծայրը: