Լավրովն ու Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում


Լավրովն ու Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում
Հունվար 19 21:15 2017

Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերի շատ լայն շրջանակ, ինչպես նաև այդ աշխատանքում Ռուսաստանի մասնակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հ անդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Լավրովի և Կուրցի հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Հաշվի առնելով, որ այդ հարցն առնչվում է ԵԱՀԿ-ին՝ այն ևս քննարկվել է, սակայն ավելի լայն, այն է՝ ԵԱՀԿ-ում Ավստրիային նախագահության համատեքստում: Հավելյալ տեղեկատվություն ուղղակի չունեմ»,- նշել է Մարիա Զախարովան:



loading...